2025 թ. մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանն Իջևանի մասնաճյուղում անցկացնելու է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական առարկաներից (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն):

Լրացուցիչ կրթական առարկաներից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ԵՊՀ-ում՝ ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ին:

 «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին:

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Յուրաքանչյուր աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից։ 

Օլիմպիադայի մասնակիցները մարտի 29-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց (Իջևանյան փող․, շենք 8, Տավուշի մարզպետարանի հարևանությամբ):

Դպրոցների տնօրեններին խնդրում ենք, որ մինչև մարտի 15-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների՝ նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը, դասարանը (խնդրում ենք պահպանել ուղարկված ձևաչափը), այն ուղարկեն հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք․ Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ․՝ 096987654, 096557556):

Մասնակիցների հայտերը կարող եք ուղարկել նաև էլեկտրոնային փոստով՝ vahan.aghababyan@ysu.am հասցեին:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

ԵՊՀ օլիմպիադայի արդյունքները տեղադրված կլինեն ԵՊՀ կայքում / www.ysu.am (Ընդունելություն--Դիմորդների հետ տարվող աշխատանքներ--  Օլիմպիադաներ դպրոցականների համար):

Ի գիտություն

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (096987654 – Vivacell, 096557556 – Beeline):

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: