Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Սլովակիայի Պրեշովի համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակում մասնաճյուղի՝ ռուսաց լեզու և գրականություն դասավանդող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները կարող են մասնակցել «Էրազմուս+» KA171-HED շարժունության ծրագրին՝ 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում (8 օր դասավանդում, 2 օր ճանապարհորդության համար):

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ ԻՄ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի akiaib@ysu.am էլ. հասցեով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 29-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն pdf տարբերակով)՝
1. Անձնագրի պատճեն,
2. Մոտիվացիոն նամակ,
3. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
4. Շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility for Teaching ) (https://ec.europa.eu/.../applicants/mobility-agreement_en) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
5. Ընդունող բուհից հրավեր նամակ:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: