2025 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 14:10-ին, ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժինը կազմակերպում է «Գիտաչափական հոդվածների հրապարակման աշխուժացում» թեմայով դաս-քննարկում, որը կվարի Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սուրեն Հակոբի Պարսյանը:
Քննարկման ընթացքում կներկայացվեն գիտական հոդվածներին առաջադրվող պահանջները, «Scopus»-ում հոդվածներ հրատարակելու կարգն ու պայմանները, ժամանակակից գիտաչափական հարթակներում գրանցվելու ձևերը:
Դաս-քննարկմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/Yzir3RWcjJeajdeC9: