ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժինը առկա և առցանց ձևաչափերով կազմակերպում է «Առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններ և դրանցում ընդգրկված ամսագրերում տպագրվելու ընթացքը և պահանջները» թեմայով վերապատրաստումների շարքը, որը կվարի «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու խմբագիր Աշոտ Արամայիսի Գևորգյանը:
Վերապատրաստման դասընթացի շրջանակներում կներկայացվեն՝ ինչպես կատարել որոնումներ տվյալների գիտաչափական շտեմարաններում, առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում ներկայացվող հոդվածի կառուցվածքը, ժամանակակից գիտաչափական շտեմարաններում գրանցված ամսագրերի կողմից գիտական աշխատանքներին ներկայացվող պահանջները:
Առաջին դասը տեղի կունենա ս.թ. ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին:
Վերապատրաստումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/uu6hRZStWk6KJPmm8: