Սիրելի՛ համալսարանականներ, 2025 թ․ հուլիսի 2-ին կկայանա ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը:

Միջոցառման առաջին մասը՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, կմեկնարկի ժամը 12:00-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում:

Տոնական միջոցառման երկրորդ՝ ոչ պաշտոնական մասը, կշարունակվի ժամը 17:30-ից Ենոքավանի «Yell Extreme Park»-ում, որտեղ կապահովվի մասնակիցների բարձր տրամադրությունը. կլինեն ֆոտոնկարահանումներ, երաժշտություն և հյուրասիրություն:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ:

 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: