ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2025-2026 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:

ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:

Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև 2025 թ. օգոստոսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է akiaib@ysu.am էլ. հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը և հետևյալ փաստաթղթերը (տեսածրված / սքանավորված)․
1.    դիպլոմ և դիպլոմի հավելվածը (հավելվածը պետք է սքանավորված լինի երկու կողմից),
2.    անձնագիր կամ նույնականացման քարտ,
3.    արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: