- Գլխավոր
- Հայտարարություններ
- «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Պրեշովի համալսարան (Սլովակիա)
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Սլովակիայի Պրեշովի համալսարանի միջև կնքվածհամագործակցության հուշագրով նախատեսվում է շարժունություն Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ռուսագիտության ոլորտի բակալավրատի և մագիստրատուրայի մեկական ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով: Բակալավրիատի ուսանողի համար շարժունության տևողությունը 3 ամիս է, իսկ մագիստրատուրայի ուսանողի համար՝ 1 ամիս:
Աշխատանքային լեզուն ռուսերենն է: Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը: Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայքէջում՝ https://ijevan.ysu.am/erasmus/5051:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ ԻՄ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ akiaib@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և վավերացված մասնաճյուղի կնիքով),
5. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):
Բակալավրիատի ուսանողները 30, իսկ մագիստրատուրայի ուսանողները 18 ECTS կրեդիտի չափով դասընթացներ պետք է ընտրեն հետևյալ հղումով բերված ցանկից՝ https://shorturl.at/IkLjm:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ծրագրի համակարգող, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին (էլ. հասցե՝ s.minasyanpmesi@gmail.com, հեռ.՝ 099477050):