Համաձայն «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգ»-ի՝ ստորև ներկայացվում է սահմանված ժամկետում դիմում ներկայացրած և առաջադրված թեկնածուների ցուցակը.

  1. Գրիգորյան Նաթելլա Սերոժի
    • հայցվող պաշտոնը՝ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան,
    • գիտական աստիճան և կոչում՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
    • զբաղեցրած պաշտոնը՝ ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,
    • առաջադրող ստորաբաժանումները․ թեկնածությունը երաշխավորվել է Օտար լեզուների, Հայոց պատմության և հասարակագիտության ու Հայոց լեզվի և գրականության ամբիոնների կողմից:
  2. Մարգարյան Ալեքսան Շամիլի
    • հայցվող պաշտոնը՝ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան,
    • գիտական աստիճան և կոչում՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
    • զբաղեցրած պաշտոնը՝ ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,
    • առաջադրող ստորաբաժանումները. թեկնածությունը երաշխավորվել է Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ու Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնների կողմից:

Լրացուցիչ տեղեկություն.

Ընտրությունները կայանալու են ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Թեկնածուները հանդես կգան իրենց գործունեության ծրագրային ելույթներով։

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: