Հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Աթենքի ազգային և կապոդիստրիան համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ դասախոսների համար (հիմնական կազմ)՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ դասավանդելու նպատակով (8 ժամ):

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝  https://erasmus-plus.am/hy/

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրում խնդրում ենք նշել ERASMUS+, ANKU:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. մարտի 5-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝

1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),

4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,

5. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ,

6. ընդունող բուհից հրավեր նամակ:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: