Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հռոմի միջազգային հետազոտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում ենշարժունություններբակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար (տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բնագավառներում)՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում մինչև 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերեն / իտալերենն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաևհոգում է ճանապարհածախսը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասինկարող եք գտնել Էրազմուս+ ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերիբաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. մարտի 15-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
4. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
5. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://erasmus-plus.ec.europa.eu/document/higher-education-learning-agreement-for-studies-ka171-editable-version:
Առարկաների ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://unint.coursecatalogue.cineca.it/?source=Info :
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):