2026 թ. մարտի 14-ին՝ ժամը 11:00-13:00-ն, ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ավռոմիկ» ընկերության Իջևանի գրասենյակում (ՈՒԽ սենյակին կից գտնվող) տեղի կունենա կրթական, տեխնոլոգիական ոլորտում արհեստական բանականության կիրառության հարցերի շուրջ գործնական քննարկում, որը նախաձեռնել է ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետը:
Մասնագիտական ներկայացման, մեկնաբանության և քննարկումն իրականացնելու համար հանդիպմանը հրավիրված է ԵՊՀ ԻՄ գործընկեր «Ավռոմիկ» ընկերության տնօրեն Ռոզա Ավագյանը, ով ՏՏ ոլորտում ունեցած իր ավելի քան 15 տարվա ղեկավարման և ԱԲ կիրառության փորձը սիրով կներկայացնի քննարկման մասնակիցներին:
Մուտքն ազատ է: