ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի շրջանակում հայտարարում է հետևյալ կրթական ծրագրերի մեկնարկի մասին.
Հաշվապահական ծրագրեր և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (24 ժամ),
Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար (30 ժամ),
Արհեստական բանականության կիրառումը պետական կառավարման մեջ (20 ժամ),
Անգլերեն (72 ժամ),
Ռուսերեն (72 ժամ):
Ծրագրերը նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, Հայաստանի մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների, պետական և մասնավոր հատվածի մասնագետների, ղեկավարների և բոլոր ցանկացողների համար:
Դասերը կիրականացվեն խառը (առկա և առցանց) ձևաչափով:
Դասընթացները կմեկնարկեն ս.թ. մայիս 20-ից, դրանց ավարտին մասնակիցները կստանան վկայական:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 15-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/9tKSpv5n2cpdCcrZ6 :
Անկանխիկ եղանակով ուսման վճարում կատարելու և որպես ֆիզիկական անձ հայտարարագիր լրացնելու դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան հետ ստանալու դասընթացի համար վճարված գումարը՝ որպես կրթական ծախս:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094 40 60 32, 077 21 71 26 հեռախոսահամարներով: