ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով։
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 2-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին և 10-ին:
Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում կամ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:
2026-2027 ուստարվա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ),
Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները (միայն դիպլոմի հատվածը),
2 լուսանկար (3×4 սմ չափսի),
Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
Անձնագիրը (1 - 4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
Ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը:
Կազմակերպություն | «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ |
|---|
Բանկ | «Արդշինբանկ» ՓԲԸ |
|---|
Հաշվեհամար (ՀՀ դրամ) | 247610017094 |
|---|
Նպատակ | «Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար» ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը |
|---|
Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի ընդունելության քննության հարցաշարը կարող եք տեսնել այստեղ, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ընդունելության քննության հարցաշարը՝ այստեղ:
Ուսման տևողությունը «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրով 1.5 տարի է, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրով՝ 2 տարի:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների դեկաններին՝
• Ա. Մարգարյանին (հեռ.՝ 093 20 65 05)՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի հետ կապված հարցերով,
• Ն. Գրիգորյանին (հեռ.՝ 094 104 107)՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հետ կապված հարցերով:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:
Կայքէջ՝ ijevan.ysu.am