Ղեկավարվելով «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգ»-ի 8-րդ կետով, ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 25.09.2026 թ. N 92/4 որոշմամբ և ԵՊՀ ԻՄ տնօրենի՝ 01.10.2026 թ. N 148-1 հրամանով՝ հրապարակվում է ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած թեկնածուների ցուցակը․
- Աթոյան Մհեր Սերգեյի.
- հայցվող պաշտոնը՝ ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի դեկան,
- գիտական աստիճանը և կոչումը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- զբաղեցրած պաշտոնը՝ Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,
- առաջադրումը՝ ինքնաառաջադրում:
- Աղաբաբյան Վահան Արշակի.
- հայցվող պաշտոնը՝ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան,
- գիտական աստիճանը և կոչումը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- զբաղեցրած պաշտոնը՝Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,
- առաջադրումը՝ ինքնաառաջադրում:
Լրացուցիչ տեղեկություն.
Ընտրությունները տեղի կունենան ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2026 թվականի նոյեմբերի 7-ի արտահերթ նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Թեկնածուները հանդես կգան ֆակուլտետների զարգացման իրենց ծրագրային ելույթներով։