Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
04 Մայիս, 2024
Փաստաթղթի տեսակ
Կանոնակարգ
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
73/1
Կարգավիճակ
Գործում է
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնակարգ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) ԵՊՀ ԻՄ բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին, ասպիրանտներին, հայցորդներին (այսուհետ՝ սովորող) միավորող համալսարանական ստորաբաժանում է, որի նպատակն է նպաստել սովորողների գիտական, կրթական, ստեղծագործական ու հոգևոր-մշակութային զարգացմանը: 

  2. Ընկերությունը գործում է ԵՊՀ ԻՄ կանոնադրության և սույն կանոնակարգի հիման վրա: 

  3. Ընկերության կանոնակարգն ու նրանում կատարվող փոփոխությունները հաստատվում են ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի կողմից՝ տնօրենի նախաձեռնությամբ, Ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատուի ներկայացմամբ: 

  4. Ընկերությունը սահմանված կարգով կարող է ունենալ կլոր կնիք, անկյունային դրոշմ, պաշտոնաթուղթ: 

  5. Ընկերությունն իր հարաբերությունները ԵՊՀ ԻՄ ղեկավար մարմինների հետ կարգավորում է ԵՊՀ ԻՄ կանոնադրությամբ, սույն կանոնակարգով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի համապատասխան որոշումներով:

  6. Ընկերությունն իր նպատակների ու խնդիրների լուծման, երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար համագործակցում է Տնօրենության, Ուսումնամեթոդական վարչության, Ուսանողական խորհրդի և այլ ստորաբաժանումների ու կազմակերպությունների հետ՝ ելնելով փոխօգնության, փոխշահավետության սկզբունքներից ու համապատասխան պայմանագրերից: 

  7. Ընկերության լրիվ անվանումն է՝ հայերեն՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերություն, ռուսերեն' Студенческое научное Общество Иджеванского филиала фонда «Ереванский государственный университет», անգլերեն՝ Student scientific society of Ijevan branch of «Yerevan State University» foundation, կարճ անվանումները՝ հայերեն՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ, ռուսերեն՝ ЕГУ ИФ СНО, անգլերեն՝ YSU IB SSS:

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: