Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կանոնակարգը սահմանում Է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ` ԵՊՀ ԻՄ) համապատասխան ուսուցման ձևով, բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողներին ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) հատկացնելու, պետական կամ ներբուհական կրթաթոշակներ տրամադրելու կարգը, չափերը և պայմանները:
Սույն կանոնակարգի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության օրենքները, կառավարության որոշումները, ԵՊՀ ԻՄ կանոնադրությունը և այլ իրավական ակտերը:
Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, ԵՊՀ ԻՄ ֆինաևսական միջոցների, ինչպես նաև 2 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
Սույն կանոնակարգով սահմանված ուսման վճարի մասնակի փոխհատուցման մի քանի արտոնության հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում Է ուսման վճարի մասնակի փոխհատուցման առավելագույն չափը: Մեկից ավելի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) նույն կրթական աստիճանով զուգահեռ ուսանելու դեպքում պետության կողմից նպաստի ձևով լրիվ կամ մասնակի փոխհատուցում, կամ ԵՊՀ ԻՄ-ի կողմից մասնակի փոխհատուցում տրվում է միայն մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) համար:
Պետության և ԵՊՀ ԻՄ-ի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են՝
1. առկա ուսուցման դեպքում` տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների մեկնարկին հաջորդող չորս շաբաթների ընթացքում.
հեռակա ուսուցման դեպքում տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացված ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները ենթակա չեն քննարկման: (5-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 07․10․2023թ․ թիվ -- որոշմամբ)։
Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են բուհերի ընդունելության մրցույթի արդյունքներով ԵՊՀ ԻՄ ընդունված և բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների վրա: Սույն կանոնակարգի 7.1.-րդ ենթակետով սահմանված մրցութային կարգը չեն տարածվում հեռակա ուսուցման ձնով բակալավրի կամ մագիստրոսի կրթական 3 ծրագրերով սովորող ուսանողների վրա