Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման եվ անցկացման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի (այսուհետև՝ Մրցույթ) կազմակերպման և անցկացման կարգը։ 
- Սույն կարգը մշակված է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների, «Երևանի պետական համալսարանի լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կանոնակարգի, ԵՊՀ ԻՄ-ի 2022-2026 զարգացման ռազմավարական ծրագրի, Կրթության բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության հիման վրա: 
- Մրցույթի նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական և հասարակական 2 ակտիվությունը։ 
- Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի բոլոր այն ուսանողները, ովքեր սովորել են առնվազն 4 կիսամյակ և ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի բոլոր այն ուսանողները, ովքեր սովորել են առնվազն 2 կիսամյակ։ 
- Մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անցկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարում մեկ անգամ՝ երկրորդ կիսամյակում