Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգ
(2021 թվականի դեկտբերի 29-ին կայացած ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի թիվ 56/3 որոշմամբ կատարված փոփոխություններով)
Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգը սահմանում է գիտական գործունեության համար «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ` Մասնաճյուղ) բյուջետային միջոցներից ֆինանսավորվող գիտական դրամաշնորհների ստացման մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) կազմակերպման և անցկացման ընթացակարգը: 
- Դրամաշնորհները Մասնաճյուղի գիտական գործունեության ֆինանսավորման ձևերից են և ծառայում են որպես Մասնաճյուղի ժամանակավոր ստեղծագործական կոլեկտիվների, գիտահետազոտական լաբորատորիաների ստեղծման ու առանձին դասախոս-գիտնական աշխատակիցների և ուսանողների գիտական հետազոտությունների աջակցության միջոց: 
- Դրամաշնորհների նպատակներն ու խնդիրները` - հիմնարար և կիրառական գիտելիքները զարգացնելու ունակ գիտամանկավարժական աշխատողների լիարժեք ներգրավումը գիտական գործունեության մեջ, 
- լիարժեք և արդյունավետ կիրառել գիտահետազոտական աշխատանքների արդյունքները կրթական և Մասնաճյուղի գիտական ներուժի մեծացման հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման գործընթացներում, 
- արդյունավետ աջակցել գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը, ուսումնագիտական խմբերի ձևավորմանը և պրոֆեսորադասախոսական կազմի գիտական որակավորման բարձրացմանը, 
- ուսանողների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներում, 
- Մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների կողմից ներկայացվող հայտերի նախապատրաստման փորձի կուտակումը արտաքին մրցույթներին մասնակցելու համար: