Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
              08 Հուլիս, 2017
          Փաստաթղթի տեսակ
              Կանոնադրություն
          Ընդունող մարմին
              Գիտական խորհուրդ
          Կարգավիճակ
              Գործում է
          Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /այսուհետև` ԵՊՀ ԻՄ/ արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը /այսուհետ Ամբիոն/ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի /այսուհետև` ԵՊՀ ԻՄ/ միջհամալսարանական ստորաբաժանում է: 
- Ամբիոնը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և սույն կանոնադրության հիման վրա: 
- Ամբիոնը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ /բլանկ/ և անհատականացման այլ միջոցներ: 
- Սույն կանոնադրությունը կարող է լրացվել կամ փոփոխվել ԵՊՀ ԻՄ գիտակաբն խորհրդի որոշմամբ: