Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
04 Մայիս, 2024
Փաստաթղթի տեսակ
Կանոններ
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
73/3
Կարգավիճակ
Գործում է
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) ներքին կարգապահական կանոնները (այսուհետ՝ կանոններ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում են ԵՊՀ ԻՄ-ում աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատողների ու սովորողների հիմնական իրավունքները, պարտականությունները, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների ու սովորողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, աշխատողների օրական կամ շաբաթական աշխատաժամանակի հաշվառմանը, աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին, աշխատանքային հարաբերություններին և ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր։ 

  2. Սույն կանոնները տարածվում են ԵՊՀ ԻՄ աշխատողների ու սովորողների, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ տարածքում գտնվող այն անձանց վրա, որոնք ԵՊՀ ԻՄ հետ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են, օգտվում են ԵՊՀ ԻՄ ծառայություններից կամ աշխատանքներից, համագործակցում են ԵՊՀ ԻՄ կամ նրա կառուցվածքային ստորաբաժանումների հետ կամ այլ նպատակներով ժամանակավորապես գտնվում են ԵՊՀ ԻՄ-ում։ 

  3. Աշխատանքի ընդունելու, աշխատողին խրախուսելու ու կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները ԵՊՀ ԻՄ տնօրենի վրա չեն տարածվում։ 

  4. ԵՊՀ ԻՄ-ում գործում է աշխատողների, գործընկերների, թափուր պաշտոնների հավակնորդների հետ հարաբերություններում շահերի հնարավոր բախման բացահայտման ու դրա սահմանափակման ընթացակարգ։ 

  5. ԵՊՀ ԻՄ-ում ՀՀ դրոշի գործածումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին՝ ՀՀ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։ 

  6. ԵՊՀ ԻՄ-ում պետք է ապահովվեն անվտանգ միջավայր ու աշխատանքային բավարար պայմաններ (գույքի, ուսումնական սարքավորումների առկայություն, նորմալ ջերմաստիճանի ու լուսավորության ապահովում և այլն), որի պատասխանատուն փոխտնօրենն է, պարետներն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն են։ 

  7. ԵՊՀ ԻՄ-ում արգելվում է բռնությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ 

  8. ԵՊՀ ԻՄ-ում արգելվում են ծխելը (բացառությամբ դրա համար առանձնացված հատուկ տարածքներում), ալկոհոլային խմիչքների օգտագործումը, թղթախաղերը ու մոլեխաղերը։

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: