Ընդհանուր տվյալներ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կանոնակարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կանոնակարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև՝ Մասնաճյուղ կամ ԵՊՀ ԻՄ) գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:
Կանոնակարգը մշակված է ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության, ԵՊՀ որակի ապահովման հայեցակարգի, Կրթության բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության հիման վրա:
Սույն կանոնակարգը բուհի որակի ներքին ապահովման համակարգի գործընթացները կանոնակարգող փաստաթուղթ է:
Որակի կառավարման հանձնաժողովը ԵՊՀ ԻՄ-ի որակի ապահովման գործընթացները կառավարող մարմին է, որի հիմնական նպատակը Մասնաճյուղում որակի մշակույթի ձևավորումն ու զարգացումն է, որակի ընդհանրական կառավարման (TQM) մոդելի ներդնումը, կրթական համապատասխանեցումը համակարգի բարելավումը հավատարմագրման և պետական աստիճանական չափանիշների պահանջներին, որակի ապահովման ոլորտում Մասնաճյուղի ռազմավարական ծրագրից բխող խնդիրների լուծման կազմակերպումը:
Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է.
ՀՀ կրթության ոլորտը կարգավորող օրենքներով և օրենսդրական այլ ակտերով,
Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հավատարմագրման ՀՀ պետական չափանիշներով և չափորոշիչներով,
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշներով և ուղենիշներով,
ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրություններով,
ԵՊՀ ռեկտորի և Մասնաճյուղի տնօրենի հրամաններով և որոշումներով,
ԵՊՀ որակի ապահովման հայեցակարգի և ԵՊՀ ԻՄ-ի որակի ապահովման քաղաքականության դրույթներով: