Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
11 Ապրիլ, 2025
Փաստաթղթի տեսակ
Որոշում
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
80/2
Կարգավիճակ
Գործում է
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2024թ․ մարտի 16-ի նիստի թիվ 72/7 որոշմամբ հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում փոփոխություններ կատարելու մասին / ՈՐՈՇՈՒՄ 80/2

Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 5-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4- րդ կետի 5-րդ ենթակետով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է. 

1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2024թ․ մարտի 16-ի նիստի թիվ 72/7 որոշմամբ հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի 3-րդ մասի (ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ) 21․-րդ կետում՝ (Մրցույթին մասնակցելու համար դասախոսները Հանձնաժողովին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը) ավելացնել 11-րդ ենթակետ․ 11․ընթացիկ ուսումնական տարում իրականացրած առնվազն երկու ակնարկային/թեմատիկ դասախոսությունների վերաբերյալ տեղեկանք Ուսումնամեթոդական վարչության կողմից։ 

2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման և հրապարակման պահից:

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: