Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
01 փետրվար, 2025
Փաստաթղթի տեսակ
Ծրագիր
Ընդունող մարմին
Տնօրեն
Կարգավիճակ
Գործում է
Heading image
ԵՊՀ ԻՄ 2025 - 2030 թթ․ զարգացման ռազմավարական ծրագիր

Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները էականորեն ազդել են գիտակրթական միջավայրի վրա՝ ստեղծելով կրթության և գիտության զարգացման նոր պայմաններ: Կարևոր է տեխնոլոգիական ոլորտում առաջընթացի և մի շարք նորարարությունների ի հայտ գալը, մասնավորապես՝ արհեստական բանականության կիրառման ընդլայնումն ու թվային գործիքների հասանելիության կտրուկ աճը, ինչը պայմանավորված էր նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ հեռավար գործիքների հարկադրված կիրառմամբ և զարգացման խթանմամբ: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ), լինելով Տավուշի մարզի առաջատար գիտակրթական կենտրոն ու մարզին մարդկային ռեսուրսով ու մտավոր արդյունքով ապահովող առանցքային հաստատություն, ունի հանրային պարտավորություն՝ իր գործունեությունը համապատասխանեցնելու փոփոխվող աշխարհի պահանջներին: Իր այս պարտավորության իրագործման համար Մասնաճյուղը պետք է քայլի համաշխարհային փոփոխություններին համընթաց և նախաձեռնի համակարգային արդիականացման գործընթաց՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդկային ռեսուրսի զարգացման, իր կողմից մատուցվող ծառայությունների արդիականացման, ինչպես նաև, միջավայրի և ենթակառուցվածքների համաշխարհային միտումներին ու չափանիշներին համապատասխանեցնելու վրա:

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: