Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
10 Հունիս, 2025
Փաստաթղթի տեսակ
Ընթացակարգ
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
81/3
Կարգավիճակ
Գործում է
ԵՊՀ ԻՄ-ում մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար ուսուցման դասընթացների (ծրագրի) կազմակերպման ընթացակարգ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 4-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «ԵՊՀ ԻՄ-ում մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար ուսուցման դասընթացների (ծրագրի) կազմակերպման ընթացակարգը» համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: