Ընդհանուր տվյալներ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 81 ‹‹ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ›› ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
Նիստին ներկա էր գիտական խորհրդի 35 անդամներից 28-ը: Նիստը վարում էր գիտական խորհրդի նախագահ Մ. Մ. Օթարյանը, նիստի քարտուղարն էր Մ. Ս. Աթոյանը: ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նախագահ Մ. Մ. Օթարյանը քվեարկության դրեց նիստի օրակարգը․
1. ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 2023թ․-ի հոկտեմբերի 7-ի նիստում հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգում լրացում կատարելու մասին: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Մ․ Օթարյան)
2. ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին (2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակ): (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական, ԿԲՈԱ բաժնի վարիչի պ/կ Ա․Հ․ Մակարյան)
3. ԵՊՀ ԻՄ 2026թ. ընդունելության մասնագիտությունների ցանկի քննարկում: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Մ․ Օթարյան)
4. ԵՊՀ ԻՄ oտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Քրիստինե Դադյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին։ (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղար՝ Մ․Ս․ Աթոյան)
5. Ընթացիկ հարցեր։ 1 5.1. ԵՊՀ ԻՄ-ում մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման (ուսուցման) դասընթացների (ծրագրի) կազմակերպման կարգը հաստատելու մասին: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ՈՒՄՎ պետ Ա․ Ց․Դավթյան)