Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
10 Հունիս, 2025
Փաստաթղթի տեսակ
Ընթացակարգ
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Կարգավիճակ
Գործում է
Heading image
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 30 ԿՐԵԴԻՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ (ԾՐԱԳՐԻ) 

1. Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման (ուսուցման) դասընթացների (ծրագրի) (այսուհետ՝ դասընթացներ) կազմակերպման կարգը: 

2. Սույն ընթացակարգը մշակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման (ուսուցման) դասընթացների (ծրագրի) կազմակերպման կարգի հիման վրա: 

3. Դասընթացներին կարող են մասնակցել տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում ԵՊՀ ԻՄ ուսանողները (ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված մասնագիտությունների ցանկին համապատասխան): 

4. Դասընթացները կազմակերպվում են վճարովի հիմունքներով: Վճարման կարգը 1 սահմանվում է մասնակցի հետ կնքվող պայմանագրով, իսկ վճարման չափը՝ տնօրենի հրամանով: 

5. ԵՊՀ ԻՄ ուսանողները դասընթացներին մասնակցում են հիմնական կրթաբլոկին զուգահեռ («240 ECTS կրեդիտ + 30 ECTS կրեդիտ» ձևաչափով)՝ ուսումնական պլանին ու դասացուցակին համապատասխան: 

6. Դասընթացներն իրականացնում են համապատասխան ուսումնական ստորաբաժանումները, համակարգում է ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչությունը (այսուհետ՝ ՈՒՄՎ): 

7. Դասընթացներին մասնակցելու թույլտվությունը տրվում է տնօրենի հրամանով, որի հիման վրա մասնակցի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: