Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
22 Հուլիս, 2025
Փաստաթղթի տեսակ
Արձանագրություն
Փաստաթղթի համար
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 82
Կարգավիճակ
Գործում է
Heading image
‹‹ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ›› ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ

Նիստին ներկա էր գիտական խորհրդի 34 անդամներից 24-ը: Նիստը վարում էր գիտական խորհրդի նախագահ Մ. Մ. Օթարյանը, նիստի քարտուղարն էր Մ. Ս. Աթոյանը: 

ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նախագահ Մ. Մ. Օթարյանը քվեարկության դրեց նիստի օրակարգը․ 

1. 2025-2026 ուստարում ԵՊՀ ԻՄ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակների քանակն ու չափը հաստատելու մասին։ (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Մ․ Օթարյան) 

2. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2025թ. հարցման արդյունքների մասին: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և որակի ապահովման (ԿԲՈԱ) բաժնի վարիչի պարտականությունները կատարող(պ/կ)՝ Ա․Հ․ Մակարյան) 

3. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հաստատում: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ԿԲՈԱ բաժնի վարիչի պ/կ Ա․Հ․ Մակարյան) 

4. Հաղորդում ԵՊՀ ԻՄ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ՊԿՇՀ բաժնի վարիչ՝ Լ․ Գ․ Բեգինյան) 

5. Հաղորդում ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի 2024-2025 ուստարվա գործունեության մասին: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ` Ս․Աբազյան) 

6. ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի կանոնակարգի հաստատում։ (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ԿԲՈԱ բաժնի վարիչի պ/կ Ա․Հ․ Մակարյան) 

7. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի կանոնակարգի հաստատում։ (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղար Մ․ Ս․ Աթոյան) 

8. Ընթացիկ հարցեր։ 8.1. ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ․գ․թ․ Ռ․ Աղուզումցյանի խմբագրությամբ «Մասնագիտական կողմնորոշում» ուղեցույցը հրատարակման երաշխավորելու մասին

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: