Ընդհանուր տվյալներ
‹‹ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ›› ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
Նիստին ներկա էր գիտական խորհրդի 35 անդամներից 28-ը:
Նիստը վարում էր գիտական խորհրդի նախագահ Մ. Մ. Օթարյանը, նիստի քարտուղարն էր Մ. Ս. Աթոյանը: ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նախագահ Մ․ Մ․ Օթարյանը քվեարկության դրեց նիստի օրակարգը:
1. ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատում: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղար Մ․ Ս․ Աթոյան)
2. 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հաստատում: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության պետ՝ Ա․Ց․ Դավթյան)
3. ԵՊՀ ԻՄ 2026թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի քննարկում: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Մ․ Օթարյան)
4. ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ հայտարարելու մասին (2025-2026 ուստարի)։ (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա․Հ․ Մակարյան)
5. Հաղորդում ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2024-2025 ուստարվա գործունեության մասին: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ` Ս․Ա․ Աբազյան)
6. Ընթացիկ հարցեր։ 6.1. Արտաբյուջետային անվանական կրթաթոշակների մասին։ (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Մ․ Օթարյան) Բաց քվեարկությամբ՝ 28 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ համամասնությամբ որոշվեց.