Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
12 Փետրվար, 2024
Փաստաթղթի տեսակ
Պայմանագիր
Կարգավիճակ
Գործում է
Heading image
Համագործակցության հուշագիր «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի հետ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը, ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի (այսուհետ՝ «ԵՊՀ ԻՄ»), մի կողմից, և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամը  (այսուհետ՝ «Հիմնադրամ»), ի դեմս տնօրեն Արթուր Ամիրխանյանի, մյուս կողմից (միասին հիշատակելիս՝ «Կողմեր»), կարևորելով կրթության և համագործակցության միջոցով Դիլիջան քաղաքում զբոսաշրջության ոլորտի զարգացումը, հաշվի առնելով, որ Հիմնադրամի նպատակներից է Դիլիջան քաղաքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ համայնքների վերածումը համաշխարհային ճանաչում ունեցող կրթական, տուրիստական կենտրոնի կնքեցին սույն Համագործակցության Հուշագիրը (այսուհետ՝ «Հուշագիր»)։

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: