Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
11 Դեկտեմբեր, 2025
Փաստաթղթի տեսակ
Հաշվետվություն
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Կարգավիճակ
Գործում է
ԵՊՀ ԻՄ շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքների ուսումնասիրությունը /2024-2025թթ./
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը մշտապես կարևորում է իրականացվող կրթական ծրագրերի շարունակական կատարելագործումը, ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը և շրջանավարտների մրցունակության ապահովումը աշխատաշուկայում։ Միևնույն ժամանակ, կարևորելով գործատուների հետ համագործակցությունը, մասնաճյուղը պարբերաբար իրականացնում է արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրություն, բացահայտելու, թե ինչպես են արտաքին շահակիցները ընկալում ԵՊՀ ԻՄ շրջանավարտների պատրաստվածությունը, մասնագիտական կարողությունները, գործնական հմտությունները և համալսարանի կրթական ծրագրերի արդյունավետությունը։