Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
11 Դեկտեմբեր, 2025
Փաստաթղթի տեսակ
Կանոնակարգ
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
84 / 3
Կարգավիճակ
Գործում է
Կանոնակարգ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի
1. Սույն կանոնակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) կիրառական արվեստի ֆակուլտետի (այսուհետ՝ ֆակուլտետ) գործունեության իրավական հիմքերը: 2. Ֆակուլտետը ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման օրինակելի կանոնակարգի (այսուհետ՝ օրինակելի կանոնակարգ) հիման վրա մշակում և ֆակուլտետի գիտական խորհրդում ընդունում է ֆակուլտետի կանոնակարգը, ներկայացնում ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ՝ հաստատման։ 3. Սույն կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարվում են սույն կանոնակարգի 2- րդ կետով սահմանված կարգով։ 4. Ֆակուլտետի կանոնակարգի և օրինակելի կանոնակարգի դրույթների միջև հակասություն առաջանալու դեպքում գործում են օրինակելի կանոնակարգի դրույթները: