Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կանոնակարգը ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 4-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է. 1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կանոնակարգը նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի, 2. Ուժը կորցրած ճանաչել ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2015թ․-ի դեկտեմբերի 26-ին կայացած թիվ 7 նիստում հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կանոնակարգը, 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: