Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
08 Հունվար, 2026
Փաստաթղթի տեսակ
Կանոնադրություն
Կարգավիճակ
Գործում է
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գրադարանի կանոնադրություն
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) գրադարանը ԵՊՀ ԻՄ կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Գրադարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Գրադարանի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով։
3. Գրադարանի հաստիքացուցակը հաստատվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ԵՊՀ ԻՄ տնօրենի ներկայացմամբ։
4. Գրադարանը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ), կնիք և անհատականացման այլ միջոցներ։