Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
10 Փետրվար, 2026
Փաստաթղթի տեսակ
Կարգ
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Կարգավիճակ
Գործում է
ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումները Ուսումնամեթոդական վարչությունը ֆակուլտետների հետ համատեղ կազմակերպել է համաձայն «Երևանի պետական համալսարանում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցման կարգ»-ի, հարցաշարի և ժամանակացույցի (առաջին կիսամյակի հարցումներն առկա ուսուցմամբ սովորողների համար իրականացվել են փետրվարի 5-20- ը, հեռակա ուսուցմամբ սովորողների համար՝ մարտի 12-26-ը, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը)։ Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հարցումներն իրականացվել են առցանց եղանակով, համալսարանական էլեկտրոնային հասցեների միջոցով։