Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
07 մարտ, 2026
Փաստաթղթի տեսակ
Որոշում
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
87/6
Կարգավիճակ
Գործում է
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2019թ. ապրիլի 27-ի թիվ 37 նիստում հաստատված ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգում» փոփոխություններ կատարելու մասին

Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ կամ մասնաճյուղ) կանոնադրության 23-րդ կետի 5- րդ ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով ԵՊՀ գիտական խորհրդի 2025թ. դեկտեմբերի 18-ի նիստի որոշումը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է. 

1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կողմից 2019թ. ապրիլի 27-ին հաստատված «Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգում» (այսուհետ՝ ընթացակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները. 1) Ընթացակարգի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ. 

«1.Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ կամ մասնաճյուղ) համամասնաճյուղային կամ կառուցվածքային ստորաբաժանման (ֆակուլտետ կամ այլ ստորաբաժանում) կազմում գործող ամբիոնի վարիչի (այսուհետ՝ ամբիոնի վարիչ) թափուր պաշտոնի համալրման կարգն ու պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները։»

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: