Ընդհանուր տվյալներ
ԵՊՀ ԻՄ ֆինանսական գործունեության մշտադիտարկման արդյունքների ներկայացման և գնահատման մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 20-րդ ենթակետով, ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 2025թ․ դեկտեմբերի 27-ի թիվ 85/1 որոշմամբ հաստատված «ԵՊՀ ԻՄ ֆինանսական գործունեության մշտադիտարկման և գնահատման կարգի» 9-րդ կետով՝ ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը որոշում է․
1. ԵՊՀ ԻՄ 2026թ․ առաջին վեց ամիսների ֆինանսական գործունեության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ գլխավոր հաշվապահ Մ․ Մ․ Մխիթարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
2. ԵՊՀ ԻՄ 2026թ․ առաջին կիսամյակի ֆինանսական գործունեության մշտադիտարկման արդյունքները գնահատել բավարար:
3. ֆինանսական գործունեության մշտադիտարկման արդյունքներով վերհանված առաջարկություններն ու եզրակացությունները (մասնավորապես՝ արևային կայանների կիրառմամբ էլեկտրաէներգիայի ծախսերի մեղմացումը և գրադարանային ֆոնդի համալրումը) ներառել հետագա ֆինանսական պլանավորման և կառավարման բարելավման գործընթացներում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։