Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
25 Սեպտեմբեր, 2026
Փաստաթղթի տեսակ
Որոշում
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
92 / 4
Կարգավիճակ
Գործում է
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանների մրցութային ընտրություն կազմակերպելու մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ 20-րդ ենթակետերով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 20-րդ ենթակետերով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Սկսել և կազմակերպել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Բնական գիտությունների ֆակուլտետի և Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանների թափուր պաշտոնների մրցութային ընտրության գործընթացը:
2. Դեկանների ընտրության մրցույթի հայտարարման և ընտրությունների կազմակերպման գործընթացն իրականացնել ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ սահմանված կանոնակարգերի ու ընթացակարգերի համաձայն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: