Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության
1․ Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության հիմնական ուղղվածությունը, իրավունքներն ու պարտականությունները:
2. Կարգը մշակված է ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, ԵՊՀ ԻՄ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ քաղաքականության, ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգի հիման վրա:
3. Սույնը կարգը հաստատում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը:
4. Կարգում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի որոշմամբ` 1) Մասնաճյուղի տնօրենի, 2) գիտական խորհրդի անդամների, 3) որակի կառավարման մշտական հանձնաժողովի առաջարկություններով։