Ընդհանուր տվյալներ
ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նիստի թիվ 76 արձանագրություն
Օրակարգ
- ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատում: (Զեկուցող` ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղար Մ. Ս․ Աթոյան) 
- ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հաստատում: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ՈւՄՎ պետ Ա․Ց․ Դավթյան) 
- ԵՊՀ ԻՄ 2025թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի քննարկում: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա․Հ․ Մակարյան) 
- ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ հայտարարելու մասին (2024-2025 ուստարի)։ (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ․ Մակարյան) 
- Ընթացիկ հարցեր։ - ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Գարիկի Եսայանին 2024 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին մասնակցելու համար երաշխավորելու մասին։ (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ․ Մակարյան) 
- ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գրագիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գեղամի Գուլակյանին 2024 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին մասնակցելու համար երաշխավորելու մասին: (Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ․ Մակարյան)