Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
              28 Սեպտեմբեր, 2024
          Փաստաթղթի տեսակ
              Որոշում
          Ընդունող մարմին
              Գիտական խորհուրդ
          Փաստաթղթի համար
              76/3
          Կարգավիճակ
              Գործում է
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ հայտարարելու մասին (2024-2025 ուստարի)
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 20-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 20-րդ ենթակետով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է
- ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ներքին գիտական դրամաշնորհների ֆինանսավորման նպատակով կազմակերպել գիտական թեմաների հայտերի մրցույթ։ 
- Հաստատել մրցույթի հրավերի փաթեթը՝ համաձայն հավելվածի։ 
- Որոշումն ուժի մեջ է մտնում հրամանագրման պահից։