Սպորտային միջոցառումներ
- Main
- Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությունը
Առաջնությանը մասնակցեցին քսաներկու ուսանողներ (տասնչորս աղջիկ և ութ տղա):
Խաղերն անցկացվեցին շրջանաձև կարգով:
Տղաների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Վահագն Աղինյանը, 2-րդ տեղը՝ «Պատմություն» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող Դավիթ Ալեքսանյանը, 3-րդ տեղը՝ «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Հայկ Սառիկյանը:
Աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Ջուլիետա Գրիգորյանը, 2-րդ տեղը՝ նույն կուրսի ուսանողուհի Դիանա Անանյանը, 3-րդ տեղը՝ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Հայրապետյանը:
Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: