- Main
- «Գիտաչափական հոդվածների հրապարակման աշխուժացում» թեմայով դաս-քննարկում
Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ:
Դաս-քննարկման ընթացքում ներկայացվեցին գիտական նյութերի, հրապարակումների հասանելիություն և ճանաչում ապահովող «Scopus» ամենամեծ գիտաչափական հարթակը, այդտեղ հոդվածներ հրատարակելու կարգն ու պայմանները, տպագրության փուլերը, ժամանակակից գիտաչափական հարթակներում գրանցվելու ձևերը:
Բանախոսն ընդգծեց «Scopus» գիտաչափական շտեմարանի ամսագրերում, գրքերում, կոնֆերանսի ժողովածուներում տպագրության նշանակությունը ժամանակակից գիտնականների, բուհերի, հետազոտական ինստիտուների, նույնիսկ երկրների համար, քանի որ ինդեքսավորում ունեցող գիտական հանդեսներում տպագրությունն ապահովում է գիտաչափական վարկանշավորում: Վերջինիս հիմքի վրա իրականացվում են համալսարանների միջազգային վարկանշավորումը, դրամաշնորհների բաշխումը, դասախոսների ընտրությունը և այլն:
Դաս-քննարկման մասնակիցները Ս. Պարսյանից ստացան թեմայի վերաբերյալ իրենց հարցերի սպառիչ պատասխանները: