- Main
- Վոլեյբոլի բաց առաջնություն ԵՊՀ ԻՄ-ում
Առաջնության անցկացման նպատակն էր մասսայականացնել սպորտը մարզում, բարձրացնել մասնակիցների մարզական վարպետությունը, ի հայտ բերել լավագույններին:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վարդիթեր Պողոսյանը՝ ողջունելով բոլորին, ընդգծելով բաց առաջնության անցկացման նպատակը և կարևորությունը, մասնակիցներին և ներկաներին մաղթելով հաջողություն և դիտարժան խաղ:
Խաղերն ընթացան խմբային մրցակարգով, որի համաձայն՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:
Իրենց վարպետությամբ աչքի ընկան հատկապես Սարիգյուղի և Պտղավանի վոլեյբոլիստները:
Առաջին տեղի համար պայքարեցին Սարիգյուղի 1-ին և Պտղավանի թիմերը. 2:1 հաշվով հաղթեց Պտղավանի թիմը:
Երրորդ տեղի համար մրցեցին Նոյեմբերյանի «Օլիմպիկ» և Սարիգյուղի 2-րդ թիմերը. 2:0 հաշվով հաղթեց Նոյեմբերյանի «Օլիմպիկ» թիմը:
Այսպիսով՝ առաջին տեղը գրավեց Պտղավանի թիմը, երկրորդ տեղը՝ Սարիգյուղի 1-ին, երրորդ տեղը՝ Նոյեմբերյանի «Օլիմպիկ» թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: