- Main
- Մեր դասախոսի օրացուցային եռապատումը
«Արդեն 4-րդ տարին է, ինչ ես սեղանի եռալեզու օրացույց եմ լույս ընծայում՝ նվիրված Գյումրիին, - մեզ հետ զրույցում նշեց Լևոն Լաչիկյանը: - Դրանք պարունակում են ոչ միայն ծննդավայրիս գողտրիկ անկյունները պատկերող իմ գծանկարները, այլև ասույթներ ու անհրաժեշտ տեղեկատվություն Գյումրու անցյալի ու ներկայի վերաբերյալ»:
Մյուս գեղազարդ օրացույցը տպագրվել է եվրոպական Քյոլն քաղաքում՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ ու հրատարակությամբ և կոչված է լաչիկյանական գեղանկարների միջոցով արտերկրի մեր հայրենակիցների մեջ վառ պահելու հիշողությունները Հայաստանի տարբեր քաղաքների վերաբերյալ (Երևան ու Գյումրի, Վանաձոր ու Դիլիջան, Գորիս ու Կապան, Սիսիան ու Մեղրի):
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ ստեղծված «Հայ ընտանեկան օրացույց»-ը ներկայացնում է Հայաստանի և արտերկրի ավետարանական եկեղեցիների ու կառույցների գեղանկարչական համապատկերը (Բեյրութ, Կ․ Պոլիս, Գյումրի, Վանաձոր, Իջևան և այլն), ինչպես «Տոնացույց 2026»-ը և նկարիչ-հեղինակի կենսագրությունը:
Նշված հրատարակչական եռապատումը լավագույնս վկայում է հայ արդի օրացուցային մշակույթին մեր դասախոսի բերած նպաստի և նշանավորած նոր մակարդակի մասին: