- Main
- Կայացավ ԵՊՀ ԻՄ ուսանողների հետ հանդիպում-քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակներում
Հանդիպման ընթացքում ուսանողներնիրազեկվեցին DIGITECH ծրագրում ԵՊՀ Իջևանիմասնաճյուղի ներգրավվածության և դերակատարման մասին, ծանոթացան կրթական ծրագրերի արդիականացման ուղղություններին՝ մեծ տվյալների (Big Data), մեքենայական ուսուցման (Machine Learning) և արհեստական բանականության (AI) բաղադրիչներով հանդերձ:
Ուսանողների հետ քննարկվեցին կրթական արդյունքներնաշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցեր:
Ներկայացվեցին կրթական նորարարությունների ներդրմանը և միջհամալսարանական համագործակցության խորացմանը միտված ծրագրային այլ գործողություններ:
DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը: