2026 թ. փետրվարի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ ևս իրականացվեց հանդիպում-քննարկում Erasmus+ «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» (DIGITECH) ծրագրի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ուսանողներնիրազեկվեցին DIGITECH ծրագրում ԵՊՀ Իջևանիմասնաճյուղի ներգրավվածության և դերակատարման մասինծանոթացան կրթական ծրագրերի արդիականացման ուղղություններին՝ մեծ տվյալների (Big Data), մեքենայական ուսուցման (Machine Learning) և արհեստական բանականության (AI) բաղադրիչներով հանդերձ:

Ուսանողների հետ քննարկվեցին կրթական արդյունքներնաշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցեր:

Ներկայացվեցին կրթական նորարարությունների ներդրմանը և միջհամալսարանական համագործակցության խորացմանը միտված ծրագրային այլ գործողություններ:

DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:

#DIGITECH#Automation#AIandML#Barchelor#Robotics

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: