2026 թ. ապրիլի 10-ին Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում կայացավ աջակցող ցանցի հանդիպում` սոցիալական համագործակցության ֆորում, որին մասնակցում էին մարզպետարանի, համայնքապետարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպում-ֆորումին ԵՊՀ ԻՄ կողմից ներկայացվեցին օրերս ԿԳՄՍ նախարարության կողմից որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր երաշխավորված ԵՊՀ ԻՄ ուսուցման ծրագրերը:

Ընդգծվեց, որ վերապատրաստման ծրագրերը նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, համայնքային ծառայողների, պետական և մասնավոր հատվածի մասնագետների, ղեկավարների և բոլոր ցանկացողների համար: Դրանք կոչված են զարգացնելու մասնակիցների կառավարման, ռազմավարական պլանավորման, կազմակերպական և հաղորդակցական հմտությունները:

Նշվեց, որ դասերը կանցկացնեն բուհի առաջատար մասնագետները առկա, առցանց և խառը ձևաչափերով՝ խմբային և անհատական տարբերակներով:

ԵՊՀ ԻՄ ներկայացուցիչը նաև պատասխանեց հանդիպում-ֆորումի մասնակիցների ուղղած հարցերին և հավելեց, որ բուհի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով ամեն դասընթացի վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն: 

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: