- Main
- ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկեց նոր՝ 2026-2027 ուսումնական տարին
Նոր ուստարին և բակալավրի առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված 192 առաջին կուրսեցիներին դիմավորելու համար ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում:
Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ բոլոր համալսարանականներին և հատկապես 1-ին կուրսեցիներին շնորհավորական ուղերձ հղեց ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը՝ ուսումնառության հաջող մեկնարկ և ընթացք, բեղուն և արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով բոլորին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ՝ https://ijevan.ysu.am/news/7543):
Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար Նարեկ Շահնազարյանը և Ուսանողական գիտական ընկերության նախագահ Լիանուշ Բլբուլյանը:
Առաջին կուրսեցիների երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Անգլերեն և գրականություն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Դիանա Արտյոմի Ավագյանը:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ գիտելիքի բանալին 1-ին կուրսեցի Դիանա Ավագյանին փոխանցեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Մելիքբեկյանը:
Երաժշտական գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Դավթյանը:
Տոնական միջոցառումից հետո լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2026-2027 ուսումնական տարվա դասերը: