2026 թ. սեպտեմբերի 8-ին Erasmus+ DIGITECH՝ «Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման ոլորտում» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանում անցկացվեցին պիլոտային դասընթացներ՝ ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների և մասնակիցների ներգրավմամբ։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ միջազգային համագործակցության և զարգացման գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը: Օրվա ակադեմիական ծրագիրը ներառում էր երկու մասնագիտական դասընթաց։ 

«Databases» թեմայով պիլոտային դասընթացը վարեց Մարիբորի համալսարանի դոկտոր Բոշտյան Բրումենը, իսկ «Approaches to AI Regulation» թեմայով դասընթացը՝ Համբուրգի կիրառական գիտությունների համալսարանի դոկտոր Մայքլ Գիլեն: Ներկայացվեցին նաև Երևանի պետական համալսարանը և DIGITECH նախագծի շրջանակում ԵՊՀ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու նախաձեռնությունները։

Պիլոտային դասընթացները միտված են գործընկեր համալսարանների միջև ակադեմիական և մասնագիտական փորձի փոխանակմանը, ժամանակակից թվային տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների ու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ծրագրի շրջանակում մշակվող և արդիականացվող կրթական բաղադրիչների փորձարկմանն ու հետագա կատարելագործմանը։

Հայաստանում անցկացվող DIGITECH ծրագրային հանդիպումները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 11-ը Երևանի պետական համալսարանում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։

DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:

#DIGITECH #Automation #AIandML #Barchelor #Robotics 

Spread the article
©2026 All rights reserved.