- Main
- ԵՊՀ ԻՄ-ում շարունակվեցին «ԴԻՋԻԹԵՔ» ծրագրի պիլոտային դասավանդման աշխատաշրջանները
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի հանդիպումը: Մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը՝ կարևորելով միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը կրթական գործընթացում:
Այնուհետև միջազգային գործընկերները ծանոթացան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, որից հետո մեկնարկեցին պիլոտային դասընթացները:
Մարիբորի համալսարանի դոկտոր Թինա Բերանիչը վարեց «ԳԻԹ» թեմայով պիլոտային դասընթացը:
Սեպտեմբերի 11-ին Համբուրգի կիրառական գիտությունների համալսարանի դոկտոր Մարինա Թրոպման-Ֆրիկը վարեց «Արհեստական բանականություն» թեմայով դասընթացը, նույն համալսարանի դոկտոր Մարտին Շուլցը՝ «Բիզնես վերլուծություն․ տվյալների պահեստավորում, տվյալների արտաբերում, փոխակերպում և բեռնում, տեղեկատվական վահանակներ» թեմայով:
Ծրագրի մշակութային հատվածում միջազգային գործընկերներն այցելեցին Իջևանի գինու-կոնյակի գործարան, որտեղ ծանոթացան տեղական գինու և կոնյակի արտադրության ավանդույթներին:
Մասնակիցներն այցելեցին նաև Մակարավանքի վանական համալիր՝ ծանոթանալով Տավուշի պատմամշակութային ժառանգությանը:
Երկօրյա միջոցառումների շրջանակում իրականացվեցին մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակում, ծրագրի հետագա քայլերի քննարկում և միջազգային գործընկերների ծանոթություն Տավուշի պատմամշակութային ու տեղական արտադրական ավանդույթներին:
DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:
#DIGITECH #Automation #AIandML #Barchelor #Robotics